«2018թ. հոկտեմբերին Երեւանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 9-10-ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո»:
Ֆորումի նպատակը
2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ և բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաև հակազդել գլոբալ տնտեսական և ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»: Առաջադրված նպատակներն իրականացնելու գործում նշանակալի է մասնավոր հատվածի դերը: Գագաթնաժողովի տնտեսական ուղղությունը և անդամ պետությունների միջև կայուն տնտեսական համագործակցությունը առավել զարգացնելու համար տնտեսական ֆորումը նպատակ ունի՝
- Ձևավորել Ֆրանկոֆոնիայի ամենամյա տնտեսական ֆորումի ձևաչափ
- Առաջադրել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությունից բխող տնտեսական համագործակցության ընդհանուր հեռանկարներ
- Ձևավորել փոխադարձ ներդրումների և համագործագցության բարենպաստ պայմաններ
- Ստեղծել և զարգացնել ֆրանկոֆոն գործարարների և միջազգային կազմակերպությունների ինստիտուցիոնալ և մասնագիտական ցանց
- Ձևավորել անդամ պետությունների` բարձր տեխնոլոգիաների նախարարների ցանց
Ձևաչափը և Թեմաները
9 հոկտեմբերի, 2018թ․
Երևանի տնտեսական ֆորումի առաջին օրը կազմակերպվելու են գործարար այցելություններ։
Մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեք էքսպո»-ն, որն ընդունում է տարեկան ավելի քան 70,000 այցելուի, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների և առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ողջ աշխարհից։
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են հայկական խմիչքներով, հնարավորություն կունենան շրջայց կատարելու «Արարատ» և «Արմենիա վայն» գործարաններում, որտեղ կոնյակի և գինու պատրաստման գործընթացի ներկայացմանը զուգահեռ կկազմակերպվի հատուկ համտես-միջոցառում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից մասնակիցներին կտրվի պաշտոնական ընթրիք:
10 հոկտեմբերի, 2018թ․
Երևանի տնտեսական ֆորումի երկրորդ օրը կմեկնարկի պաշտոնական բացման արարողությամբ, որին կհաջորդեն զուգահեռաբար ընթացող 3 թեմատիկ նիստեր։
Ողջույնի խոսք
- Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժան
Հրավիրյալ բանախոսների նստաշրջաններ
Հրավիրյալ բանախոսները կներկայացնեն Երևանի տնտեսական ֆորումի թեմաները.
1. 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և աշխատանքի ապագան
2. Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի տնտեսություններ
3. Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները
Թեմատիկ քննարկումներ
Հրավիրյալ բանախոսների կողմից ֆորումի հիմնական թեմաների ներկայացումից հետո կանցկացվեն երեք համաժամանակյա թեմատիկ քննարկումներ․
1. Արդյունաբերական չորրոդ հեղափոխությունը և աշխատանքի ապագան
- Իրերի արդյունաբերական ինտերնետ (IIOT)․ մարտահրավերներ և լուծումներ
- Ավտոմատացված տնտեսության էվոլուցիան. անմարդ մեքենաներ
- Բլոկչեյն տեխնոլոգիաներ. բիզնես և ինովացիա
- Ոչ ֆորմալ կրթության դերը համաշխարհային աշխատաշուկայի վերափոխման գործում
2. Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի
տնտեսությունների
- Արդիականացնելով տնտեսության ավանդական ճյուղերը. դեպի խելացի գյուղատնտեսություն
- Ենթակառուցվածքների զարգացումը՝ տնտեսության զարգացման միջոց
- Կայուն էներգետիկան՝ ներառական զարգացման գրավական
- Մասնավոր սեկտորի ֆինանսավորման հարացույցի փոփոխություն
3. Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները
- Ֆրանկոֆոնիայի դերը տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական զարգացման գործում
- Բիզնեսը բիզնեսին. խթանելով տնտեսական աճը և մրցակցայնությունը առևտրի միջոցով
- Ներդրումների և արտահանման խթանում. թիրախային շուկաներում հաստատվելու հաջողության պատմություններ
- Ազատ առևտրի գոտիները` տնտեսական աճի խթան
Փակման արարողություն
- Հայաստանի Հանրապետության վարչապես Նիկոլ Փաշինյանի փակման ելույթը
- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փակման ելույթը
- Երևանի տնտեսական ֆորումի հռչակագրի ընդունում
- Մասնակից ընկերությունների միջև փոխըմբռնման հուշագրի կնքում
- Գործարար կապերի հաստատում
Տեխնիկական Ինֆորմացիա
Ֆորումը երկլեզու է` ֆրանսերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ: Կազմակերպիչները ուրախ կլինեն մասնակիցներին տրամադրել Երևանի տնտեսակական ֆորումի գրանցմանը կամ հայեցակարգին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը: